Saturday, March 21, 2009
Tuesday, March 17, 2009
ՄԱՇՏՈՑՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԸ ՀԱՅՈՑ ԳՐԻ 12-ՐԴ ՀԱՄԱԿԱՐԳՆ Է
«Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմ-տեղեկատու
«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում երեկ կանգնելու տեղ գտնելն էլ բարդ էրՙ ներկայացվում էր «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտահանրամատչելի, փաստավավերագրական ֆիլմը: Այն երրորդն է Հայաստանի մասին «Իկար» ընկերության ֆիլմաշարում: Առաջին երկուՙ «Տիգրան Մեծ» եւ «Նեմրութ» ֆիլմերը նույնչափ հաջողություն են ունեցել: Ինչը թերեւս փաստումն է հայագիտության ու ինքնաճանաչման հանդեպ մերՙ հայերիս հետաքրքրվածության:
Ժամից ավել տեւող երկու մասանոց «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը պատմում է Հայաստանի տարածքում առաջին գրերից մինչեւ մաշտոցյան այբուբենի ստեղծման պատմությունը: Շնորհանդեսին ներկա ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի խոսքով. «Ֆիլմը ոչ միայն վավերագրական եւ ուսումնական արժեք ունի, այլեւ մտքի ու տեսակի հաղթանակի մեր ժամանակահատվածում զրահ է եւ սուր: Դարեր շարունակ հայության համար գիրն ու լեզուն եղել են ոչ միայն հաղորդակցության, այլեւ առավելաբար ազգային ինքնության միջոց եւ ազգային արժեհամակարգում առանցքային դերակատարություն են ունեցել»:
Ֆիլմի հեղինակները, հիմք ընդունելով ամենատարբեր աղբյուրների պատմական փաստերը, ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են հայոց գրերի նախամաշտոցյան ժամանակաշրջանը, որ երկարատեւ է եւ չափազանց հարուստ ու դեռեւս առեղծվածային կետերով լի: Մեհենագրեր, սեպագրեր ու գրի այլ տեսակներ ստեղծած հայությունն ունի դեռեւս չվերծանված խազագրերն ու սեպագրի մի տեսակՙ հայտնաբերված Կարմիր բերդում, Հրազդանում, Եղեգնաձորում, որը համարվում է այբուբեն ստեղծելու առաջին փորձերից մեկը աշխարհում: Հին Հայաստանի տարածքում հայտնաբերված ժայռապատկերները ոչ միայն հնագույններից են, այլեւ ամենամեծ խտությունն ունեն աշխարհում եւ ի տարբերություն Հայաստանից դուրս հայտնաբերվածների, որ ունեն թեմատիկ 5-6 բաժանում, բաժանվում են թեմատիկ 15 խմբի: Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն հասնելը հայությունն ունեցել է գրային 11 համակարգ եւ մաշտոցյան այբուբենն այդ շարքում 12-րդն է:
Ֆիլմի պրոդյուսեր Արտակ Մովսիսյանի տեղեկացմամբ, «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն»-ը ներկայում թարգմանվում է անգլերեն, իսկ ֆիլմի ստեղծագործական կազմը պատրաստվում է հաջորդի նկարահանմանը, որը կպատմի Մեսրոպ Մաշտոցի մասին ու կկոչվի նրա անվամբ:
«Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում երեկ կանգնելու տեղ գտնելն էլ բարդ էրՙ ներկայացվում էր «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտահանրամատչելի, փաստավավերագրական ֆիլմը: Այն երրորդն է Հայաստանի մասին «Իկար» ընկերության ֆիլմաշարում: Առաջին երկուՙ «Տիգրան Մեծ» եւ «Նեմրութ» ֆիլմերը նույնչափ հաջողություն են ունեցել: Ինչը թերեւս փաստումն է հայագիտության ու ինքնաճանաչման հանդեպ մերՙ հայերիս հետաքրքրվածության:
Ժամից ավել տեւող երկու մասանոց «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը պատմում է Հայաստանի տարածքում առաջին գրերից մինչեւ մաշտոցյան այբուբենի ստեղծման պատմությունը: Շնորհանդեսին ներկա ՀՀ կրթության եւ գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի խոսքով. «Ֆիլմը ոչ միայն վավերագրական եւ ուսումնական արժեք ունի, այլեւ մտքի ու տեսակի հաղթանակի մեր ժամանակահատվածում զրահ է եւ սուր: Դարեր շարունակ հայության համար գիրն ու լեզուն եղել են ոչ միայն հաղորդակցության, այլեւ առավելաբար ազգային ինքնության միջոց եւ ազգային արժեհամակարգում առանցքային դերակատարություն են ունեցել»:
Ֆիլմի հեղինակները, հիմք ընդունելով ամենատարբեր աղբյուրների պատմական փաստերը, ամենայն մանրամասնությամբ ներկայացնում են հայոց գրերի նախամաշտոցյան ժամանակաշրջանը, որ երկարատեւ է եւ չափազանց հարուստ ու դեռեւս առեղծվածային կետերով լի: Մեհենագրեր, սեպագրեր ու գրի այլ տեսակներ ստեղծած հայությունն ունի դեռեւս չվերծանված խազագրերն ու սեպագրի մի տեսակՙ հայտնաբերված Կարմիր բերդում, Հրազդանում, Եղեգնաձորում, որը համարվում է այբուբեն ստեղծելու առաջին փորձերից մեկը աշխարհում: Հին Հայաստանի տարածքում հայտնաբերված ժայռապատկերները ոչ միայն հնագույններից են, այլեւ ամենամեծ խտությունն ունեն աշխարհում եւ ի տարբերություն Հայաստանից դուրս հայտնաբերվածների, որ ունեն թեմատիկ 5-6 բաժանում, բաժանվում են թեմատիկ 15 խմբի: Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն հասնելը հայությունն ունեցել է գրային 11 համակարգ եւ մաշտոցյան այբուբենն այդ շարքում 12-րդն է:
Ֆիլմի պրոդյուսեր Արտակ Մովսիսյանի տեղեկացմամբ, «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն»-ը ներկայում թարգմանվում է անգլերեն, իսկ ֆիլմի ստեղծագործական կազմը պատրաստվում է հաջորդի նկարահանմանը, որը կպատմի Մեսրոպ Մաշտոցի մասին ու կկոչվի նրա անվամբ:
Thursday, February 12, 2009
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՄԵԶ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
Հայաստանյան հասարակությունը վերջին տարիներին սկսել է հետաքրքրություն դրսեւորել աշխարհի բացարձակ կառավարմանը ձգտող մութ ուժերի քողազերծմանը միտված հրատարակությունների նկատմամբ: Այդ շարքից են «Սիոնի իմաստուններուն փրոթոքոլները» եւ Գերի Կահի «Աշխարհի գրավման ճանապարհին» գրքերի հայերեն թարգմանությունները (2006 թ.): Հասարակական հայտնի գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի նախաձեռնությամբ 2008 թվականի աշնանը Երեւանում լույս տեսավ հերթական գիրքը` բրիտանացի հեղինակ Ջոն Քոլեմանի «300-ի կոմիտեն-համաշխարհային կառավարության գաղտնիքները» գրքի հայերեն թարգմանությունը: Ա-5 չափսի 281 էջ ծավալով գիրքն անգլերեն բնագրից թարգմանել է Վարազդատ Ավագյանը: Հրատարակչության կամ հրատարակչի մասին նշումներ գրքում չեն տպագրվել:
Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների երկարամյա աշխատակից եւ իր գործունեության բերումով շատ գաղտնիքների հասու դարձած Ջոն Քոլեմանի զգայացունց գիրքը առաջին անգամ լույս է տեսել 1991 թվականին, երբ Խորհրդային Միությունը փլուզվում էր եւ ամբողջ աշխարհը համակվել էր համաշխարհային նոր կարգի (աշխարհակարգ) երկունքի ցավերով: Անցել է ավելի քան մեկուկես տասնամյակ, նոր իրողություններ են ի հայտ եկել, սակայն չի փոխվել հիմնականը` մութ ուժերի անթաքույց ձգտումը` կառավարելու ամբողջ աշխարհը, եւ բացի վերնախավային մի փոքր քանակից, համայն մարդկությանը վերածելու սկզբում ճորտի, այնուհետեւ` ստրուկի: Ահա այս զազրելի նպատակի իրագործման մեխանիզմները, տեխնոլոգիաները, դրանց գործիք միջազգային տարաբնույթ կազմակերպությունները, ինչպես եւ ծրագրող ու գործադրության դնող տարազգի չարամիտ դեմքերին հանրությանն է ներկայացնում Քոլեմանի այս աշխատությունը:
Թե ի՞նչ վտանգավոր ձեռնարկ է սա համաշխարհային տիրապետության ձգտող ուժերի ծրագրերը խանգարելու տեսակետից` պարզից էլ պարզ է: Ահա թե ինչո՛ւ մոսկովյան ռուսերեն թարգմանության մեջ բացակայում է թարգմանչի անունը` ի տարբերություն հայերենի, որի թարգմանիչը ոչ միայն չի վախեցել հնարավոր հետեւանքներից, այլեւ հիմնական շարադրանքին իր կցած` էջատակի շատ արժեքավոր ծանոթագրություններով է՛լ ավելի շահեկան ու հասկանալի է դարձրել գրքի բովանդակությունը հայ ընթերցողի համար: Վարազդատ Ավագյանն ամբողջովին հասկացել է խնդրի էությունը, որն իր արտացոլումն է գտել որպես նախաբան ընթերցողին ուղղված նրա խոսքում (էջ 3-18): Իր խոսքի առաջին իսկ էջում նա գրում է. «Պետությունների ղեկավարներ դնողն ու վերցնողը մի գերգաղտնի ու գերհզոր կազմակերպություն է, որի անունն է 300-Ի ԿՈՄԻՏԵ: Սրա նպատակը աշխարհի մեկ միասնական կառավարություն ստեղծելը եւ այն գլխավորելն է: Այս բանը նա իրականացնում է պետությունները թուլացնելով, ինչն անում է նախ եւ առաջ երկրի արդյունաբերությունը քանդել տալով եւ թմրամոլություն ու անբարոյություն սերմանելով: Կոմիտեի ծրագիրն ամբողջովին ազգավնաս, մարդավնաս ու հոգեկործան է: ... Նրա վերջնական նպատակը ՔՐԻՍՏՈՍԻ ԵԿԵՂԵՑԻՆ ԽՈՐՏԱԿԵԼԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ ՃԱՆԿԵԼՆ Է: 300-Ի ԿՈՄԻՏԵՆ 666-Ի` ՆԵՌԻ ՈՒՂԻՆ ՀԱՐԹՈՂՆ Է, ՆՐԱ ՆԱԽԱԿԱՐԱՊԵՏԸ» (այստեղ եւ հետագա տողերում մեջբերումների մեծատառերն ու ընդգծումները գրքինն են - Գ. Յ.): Այսքանով կարծես շատ բան ասված է, մասնավորաբար հասկանալու համար ՀՀ-ում եւ աշխարհում տեղի ունեցած եւ մեր օրերում շարունակվող իրադարձությունները, երբ «համաշխարհայնացում», «կայուն զարգացում», «էկումենիզմ» եւ նման փայլփլուն խոսքերով համընդհանուր պատերազմ է հայտարարված ամեն ազգային ու մարդկային վսեմ գաղափարի եւ գործի: Թարգմանիչը եւս գիտակցում է այս տխուր փաստը: Նա գրում է. «... այսօր Հայաստանի վրա է բացվել ամբողջ աշխարհի կոյուղին, որը բոլոր ծորակներից աղբաջուր է հոսեցնում երեխաների հոգիների մեջ» (էջ 12): Կավելացնեինք, որ այդ կեղտը հոսեցվում է բոլոր տարիքի հայերի հոգիների եւ մտքերի մեջ` գիտակցության ձեռնածման (մանիպուլյացիա) տարբեր տեխնոլոգիաների կիրառումով, այդ թվում` ամենագարշելի արտասահմանյան ու տեղական «սերիալներով», որպիսիք «վաթսունական թվականներին ... չէինք հանդուրժի, իսկ հիմա սա համարվում է նորմա» (Ջոն Քոլեման, էջ 102):
Քոլեմանն անհերքելի ապացույցներով վկայում է, որ համաշխարհային թմրառեւտուրը գտնվում է 300-ի կոմիտեի անմիջական հսկողության ներքո, եւ որեւէ նորամուտ անձ կամ խմբակ դաժանորեն պատժվում է: Թմրեցուցիչներից ստացվող աներեւակայելի եկամուտների համար կոմիտեն երբեմն նույնիսկ պատերազմներ է սանձազերծում: Կոմիտեի անդամներն իրենք իրենց անվանում են «օլիմպոսցիներ», այսինքն` ընտրանիների ընտրանին: Նրանց «դավաճանական գործունեության մասին իրական տեղեկություն ստանալը շատ դժվար է» (էջ 24): Ուշագրավ է Քոլեմանի նկատողությունը Պարսից ծոցի երկրորդ պատերազմի (Իրաքի ներխուժումը Քուվեյթ) համար ասված, որն ավելի արժեւորվում է այսօր` Սադդամ Հուսեյնի ցուցադրական մահապատժի եւ Իրաքում ամենօրյա արյունահեղությունների հետնաբեմի վրա. «Իրաքից ցուցադրական օրինակ սարքեցին, որպեսզի մյուս ոչ մեծ երկրները իրենց բախտը իրենք որոշելու փորձ իսկ չանեն» (էջ 29): 300-ի կոմիտեի գլխավոր թշնամիներից է «ազգ» հասկացությունը, նա ամեն ինչ անում է ազգային պետությունները ոչնչացնելու համար: Այդ նպատակին հասնելու միջոցների շարքում է ամեն ազգային երեւույթի արհամարհումը կամ այլանդակումը, համատարած պայքարը ազգային ինքնագիտակցության եւ ազգային արժանապատվության դեմ: «Օլիմպոսցիների» նպատակներից է նաեւ կրոնների, հատկապես քրիստոնեության կործանումը` բոլոր կրոնները փոխարինելով համաշխարհային միասնական կառավարության ստեղծած կրոնական ուղղությամբ, «որը կարվի «աստվածընտիր ժողովրդի» մասին առասպելի միջոցով պաշտամունքի հետեւորդներին հրեաների հետ նույնականացնելով» (էջ 44): Կոմիտեն աշխարհի բնակչության թվաքանակի սահմանափակման քաղաքականություն է վարում, սակայն ոչ միշտ հայտարարելով այդ մասին: Քոլեմանը մեջբերում է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի երբեմնի դեսպան Քլիվլենդի մի զեկուցումը, ուր այս հրեշը միտք է հայտնում, թե «Երրորդ աշխարհի երկրները պետք է իրենց մեջ որոշեն, թե սեփական բնակչության ո՞ր մասը պետք է ոչնչացվի» (էջ 40. համեմատել ՀՀ առաջին նախագահի` ՀՀ-ում մեկ միլիոն բնակչություն բարեկեցիկ ապրելու հնարավորության տեսակետի հետ): Համակարգչային տեխնիկայի միջոցով ամբողջական վերահսկողություն կհաստատվի մարդկանց վրա` նրանց կենսագործունեության «ամենածածուկ մանրամասներն» իսկ կուտակելով (համեմատել ՀՀ-ում «սոցիալական քարտի» պարտադրման դավադրության հետ), «իշխանությունը կկենտրոնացվի նրա՛նց ձեռքում, ովքեր վերահսկում են տեղեկանյութը» (էջ 49): Հավաքված տեղեկությունները կուտակվում են ՆԱՏՕ-ի կենտրոնակայան Բրյուսելում գտնվող, «Մոնստր» («Հրեշ») անունը եւ «666» սատանայական թիվը որպես ծածկաթիվ (կոդ) կրող գերհզոր համակարգչում (էջ 50): Սա անհրաժեշտ է, քանի որ «ոչ մի դիկտատուրա, հատկապես համաշխարհային առումով, չի կարող գործել առանց յուրաքանչյուր անհատի վրա համընդհանուր հսկողություն իրականացնելու» (էջ 95): Հեղինակը ցավում է, որ «մեզ չի անհանգստացնում մեր ազատության գլխին կախված անգամ ամենավերջին սպառնալիքը` անհատական համակարգչային քարտերը» (էջ 103): Բարեբախտաբար, ՀՀ-ում, հասարակության թեկուզ փոքր մի մասին «սոցիալական քարտ» կոչված ստրկացման մեխանիզմը ոչ միայն անհանգստացրեց, այլեւ նրան ոտքի հանեց, ի վերջո ՀՀ Սահմանադրական դատարանի վճռով այդ «քարտ» կոչված պարտադրանքը վերացնել տալով, թեեւ, տարօրինակ կերպով, շատ հիմնարկներ իրենց աշխատողներից շարունակում են այդ ստրկացնող թղթակտորը պահանջել` թքած ունենալով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վրա... Ընթերցողը քարտավորման համակարգի միջոցով մարդկանց կառավարելու մասին առատ նյութ կգտնի գրախոսվող գրքում:
Ջոն Քոլեմանը հատուկ ուշադրություն է դարձրել 300-ի կոմիտեի վերահսկողության տակ գտնվող կառույցների միջոցով մարդկանց գիտակցության վրա ազդելու ծրագրերին եւ դրանց կիրառման մեխանիզմներին: Կարծում ենք, որ գրքի ամենակարեւոր արժանիքներից է հենց ա՛յս կողմը, որին հեղինակը մի ամբողջ գլուխ է հատկացրել: Այս գլխից տեղեկանում ենք, որ «թեեւ 300-ի կոմիտեն արդեն ավելի քան 150 տարի գոյություն ունի, իր ներկայիս կերպն առել է մոտ 1897-ին» (էջ 75. ավելացնենք, որ այդ տարի հռչակվեց համաշխարհային սիոնական շարժման ծնունդը` ժամանակի բանկային համաշխարհային կենտրոն Շվեյցարիայում): Այնուհետեւ նա մեկ առ մեկ թվարկում է շուրջ 40 կառույցներ` համառոտակի անդրադառնալով յուրաքանչյուրի գլխավոր դեմքերին, բնութագրիչներին եւ գործառույթներին: Նրանց մեջ տեսնում ենք ամենատարբեր բնույթի հիմնարկներ, նույնիսկ` արտաքինից անմեղ թվացող արհմիություններ, հակապատերազմական եւ հասարակական զանազան կազմակերպություններ, համալսարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ... «Հասարակական կարծիք կերտելը ՕԼԻՄՊՈՍՑԻՆԵՐԻ թագի ադամանդն է», հայտարարում է հեղինակը եւ ավելացնում, «որովհետեւ նրանց մոտ մանկլավիկություն անող հազարավոր հասարակագետների եւ «նոր գիտությունների» մասնագետների, այլեւ նրանց տրամադրության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով կարելի է հասարակական ՆՈՐ կարծիք ստեղծել բացարձակապես ուզածդ հարցի շուրջը եւ աշխարհով մեկ տարածել ընդամենը երկու շաբաթում» (էջ 87): Քոլեմանը օրինակներ է բերում Սադդամ Հուսեյնին ու նրա Իրաքին, ինչպես նաեւ գրքի հաջորդ էջերում, «Բիթլզ» խմբին եւ նրան հաջորդած ռոք ու հատկապես «հեւի մեթալ» կոչվող սատանայական երաժշտախմբերի շուրջը ստեղծված դրական քարոզչությունը: Ծախու ԶԼՄ-ների միջոցով մութ ուժերը հաջողել են հասնել նրան, որ «այսօր ամուսնալուծությունը կշտամբանք չի հարուցում, ինքնասպանությունների թիվը շեշտակիորեն աճում է, սոցիալական կանոններից շեղումները եւ սեռական խաթարված հակումները, որոնց մասին հիշատակելը գռեհկություն էր համարվում կարգին միջավայրում, սովորական երեւույթ են դարձել եւ առանձնապես որեւէ բողոք չեն առաջացնում» (էջ 97): Գործածվում է եւս մեկ տեխնոլոգիա` ժողովրդավարության պիտակի տակ մարդկանց հեղեղումը նույն երեւույթի, անձի կամ դեպքի մասին բազմաթիվ, հաճախ` հակասական տեղեկություններով, որի հետեւանքով մարդիկ շփոթմունքի մեջ են ընկնում` կորցնելով ճիշտ ընտրություն կատարելու կարողությունը: Սա տանում է այնպիսի վիճակի, որ «մեր հասարակությունն, ըստ երեւույթին, այլեւս չի ցանկանում ճշմարտությունն իմանալ» (էջ 98): 300-ի կոմիտեի «ուղեղային կենտրոնները» գտել են, որ անընդհատ նյարդացնցումների (սթրես) պայմաններում ապրող մարդը «դառնում է հեշտ կառավարելի. նա առանց դիմադրելու կենթարկվի յուրաքանչյուր հրամանի, ինչն էլ սույն մշակման նպատակն է» (էջ 120): Հեղինակն զգուշացնում է, որ «մեր հոգին կորցնելու վտանգի առաջ» ենք կանգնած (էջ 90), քանի որ մարդկանց անմարդկայնացումը կատարվում է համընդհանուր, համակարգված, եւ հաճախ քողածածուկ, բայց եւ միշտ հետեւողականորեն:
Հեղինակը բազմատասնյակ էջեր է տրամադրել թմրառեւտրին ու դրանից ստացվող հսկայական գումարների «լվացման» տարբեր ձեւերին, որոնցում ընդգրկված են բազմաթիվ բանկեր, այդ թվում` ՀՀ-ում գործող միջազգային մի բանկ (անունը հաճախ է հիշատակվում գրքում, սակայն այստեղ չենք տալիս` հակագովազդից խուսափելու համար): Նրանք ոչ միայն փողեր են «լվանում», այլեւ դրամավորում են թմրառեւտուրը (էջ 147): Իր դիտարկումներից Քոլեմանը հանգել է այն հաստատ համոզման, որ «հերոինի առեւտրաերթուղիները պաշտպանված են «բարձր իշխանությունների» կողմից» (էջ 149), իսկ ովքեր 300-ի կամքը չեն կատարում, պատժվում են դաժանորեն: Հեղինակը բերում է Պանամայի նախագահ Նորիեգայի օրինակը (էջ 151-152, ավելացնենք` Սադդամ Հուսեյն, Սլոբոդան Միլոշեւիչ, Ռադովան Կարաջիչ, հերթի է կանգնած Բոլիվիայի նախագահ Մորալեսը, որը թմրառեւտրի դեմ պայքարի ամերիկյան պետական մարմնին վերջերս ամբաստանեց իր երկրում թմրեցուցիչների գործածությունը... քաջալերելու համար):
Քոլեմանը կատարում է մի դիտարկում, որը թույլ է տալիս հասկանալ, թե ՀՀ Կենտրոնական բանկն ինչո՞ւ վաճառեց ոսկու իր պահեստը թղթադոլարի դիմաց, այն էլ երբ ոսկու ունցիան 400 դոլարի սահմաններում էր` ներկայի կրկնակիից ավելի գնի հետ համեմատած. «Անհամեմատ հեշտ է վախեցնել անկանխիկ կամ թղթադոլարի ձեւով պահուստներ ունեցող երկրին, քան այն երկրին, որը պահուստներ ունի ոսկով» (էջ 143): Ֆինանսիստ չլինելով` Քոլեմանը եթե այսքանը հասկացել է, իրավունք չունե՞նք հարց տալու, թե ՀՀ ԿԲ ֆինանսիստ, ֆլան-ֆստանիստները 300-ի կոմիտեի մեխանիզմներից ուրիշ որեւէ բան սովորե՞լ են արտասահմանի «էլիտար» համալսարաններում...
Իսկ ինչպե՞ս են 300-ի կոմիտեի անդամ դառնում: Բացի ժառանգական մի քանի տներից (կոմիտեում իրենց ներկայացուցչին այդ ընտանիքներն են ընտրում), մյուս անդամներն ընտրովի են: Քոլեմանն այս հարցին ըստ էության չի անդրադարձել, թեեւ նշել է, թե «միայն բարձրաստիճան մասոնը կարող էր 300-ի կոմիտեի կողմից ընտրված լինելու որեւէ հույս ունենալ» (էջ 163): Բազմաթիվ օրինակների հիման վրա հեղինակը եզրակացնում է, թե «արդեն ավելի քան 200 տարի 300-ի կոմիտեն է թելադրում Միացյալ Նահանգների արտաքին ու ներքին ողջ քաղաքականությունը» (էջ 181-182):
Historian claims Stonehenge has Armenian links
London, Feb 10 (ANI): A historian has suggested a link between the Stonehenge and an ancient circle of standing stones known as Carahunge in Armenia, which predates the historic site in England.
According to a report in the Salisbury Journal, the historian in question is Vardan Levoni Tadevosyan, an Armenian/Spanish historian of the occult who visited Salisbury to raise the profile of Carahunge, dubbed the Armenian Stonehenge.
"It's a very important monument, not just for Armenia, but for the whole world," he said.
Carahunge, meaning 'speaking stones', is located 200 km from the Armenian capital Yerevan, near a town called Sisian.
There are over 200 stones on the seven-hectare site and many of the stones have smooth angled holes in them, directed at different points in the sky, leading scientists to believe it is the world's oldest observatory, dating back 7500 years.
Tadevosyan is very passionate about wanting people to know more about Carahunge and has his own theories on its links with Stonehenge.
His research of the last four years is based on the work done by Professor Paris Herouni, a member of the Armenian National Academy of Science and president of the Radiophysics Research Institute in Yerevan.
Professor Herouni started investigating Carahunge more than 20 years ago and wrote a book, Armenians and Old Armenia, on his findings.
He sent the book to Prof G.S. Hawkins, who had investigated Stonehenge, and he agreed with Herouni's findings.
According to Tadevosyan, in neolithic times, the Armenians were much more advanced than most other cultures.
A carving found on rocks near Lake Sevan showed they knew the world was round, they could accurately measure latitude, and they were already skilled in astronomy, archaeology and engineering.
He believes the earliest population of Britain, who came from Armenia, brought the ideas of Carahunge to Europe with them and played some part in the creation of Stonehenge and other European sites.
Tadevosyan plans to put together a leaflet about Carahunge that can be available to the public at the Salisbury and South Wiltshire Museum and curator Adrian Green said he would be happy to display leaflets about the ancient site. (ANI)\
Friday, January 23, 2009
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԵՏՔ Է ԶՐԿԵԼ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ
Հակառակ դեպքում հավերժ աշակերտի կարգավիճակում ենք մնալու
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
Որպես միջազգային վերլուծաբան, լավ ծանոթ լինելով եվրոպական դիվանագիտությանը եւ ԵԽԽՎ-ի պատմությանը, ինձ համար պարզ է, որ Հայաստանին ձայնից զրկելու հավանականությունը մոտ է զրոյի, քանի որ հակառակ դեպքում Հայաստանում կսկսի «հասունացում», ինչը ձեռնտու չէ նույն այդ եվրոպացիներին:
Ամբողջությամբ կարդացեք.՝ Ազգի այսորվա համարում–
1915 can be repeated in Georgia
The actions of Georgian law enforcement prove that the Georgian authorities decided to settle the Armenian issue forcibly, an Armenian expert said.
“The arrest of Grigory Minasyan and Sargis Hakobjanyan followed the attempts to liquidate Gurgen Shirinyan and the so-called trial of Vahagn Chakhalyan,” Eduard Abrahamyan, expert at Mitq analytical center told PanARMENIAN.Net.
Grigory Minasyan and Sargis Hakobjanyan were detained in Samtskhe Javakheti on January 22. A criminal case in compliance with articles 18.1, 223.1 and 314 (formation of illegal armed unit and espionage) of the Georgian Penal Code was initiated.
“Such actions will continue until complete de-Armenization of Samtskhe,” Abrahamyan said.
“All what happens in Georgia today reminds the situation in vilayets of Western Armenia. The entire Armenianhood and the world community should unite to prevent repetition of 1915 in Georgia,” he said.
Thursday, January 15, 2009
Israel's Judaization Project of Armenians

/PanARMENIAN.Net/ Besides all possible support to anti-Armenian activities in the United States, a number of Israeli scientific organizations with the help of some Armenian individuals are penetrating in various research centers in the U.S. and Europe, an Armenian expert said.
“The main goal of such “scientists” is to disseminate a pseudo-theory that the Armenian ethnos is Semitic and is similar to the Jewish nation,” Eduard Abrahamyan, an expert of Mitq analytical center said in his “Israel’s policy in Caucasus: tasks and regional allies” article obtained by PanARMENIAN.Net.
“Spreading this propaganda throughout the United States, Israel tries to suppress the Armenian Genocide recognition campaign. Developing an opinion that Asia Minor is not the historical homeland of the Armenian people, Tel Aviv is eager to take control over the influential capital of the Armenian community through mass interfusion of the Armenian and Jewish Diasporas,” the article says.
“The Judaization project was worked out by Turkish and Jewish historians and psychologists in 1930ies with a purpose to suppress the Armenianhood with its memory of the 1915 events.
Pro-Turkish organizations and officials in Europe were pushing a theory of Jewish origin of Armenians.
The problem is that Armenian scientists do not realize the threat of this pseudo-theory, which is being persistently spread throughout the republic.
In other words, Jewish activists are fulfilling Turkey and Azerbaijan’s tasks in the republic,” the auricle says.
Բացի ԱՄՆ-ում հակահայկական գործունեությանն աջակցելուց, մի շարք իսրայելական գիտական կազմակերպություններ՝ ազգությամբ հայ որոշ ներկայացուցիչների հետ համատեղ, ակտիվորեն ներգրավվում են ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հայագիտական գիտա-հետազոտական կառույցների մեջ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկված «Իսրայելի քաղաքականությունը Կովկասում. խնդիրներ եւ տարածաշրջանային դաշնակիցներ» հոդվածում, որի հեղինակը «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրամյանն է: Նրա կարծիքով, ԱՄՆ «գիտության» նման ներկայացուցիչների եւ «ծախված» հայ «գիտնականների» հիմնական խնդիրն է՝ հիմնավորել այն կեղծ տեսությունը, որի համաձայն հայկական էթնոսը սեմիտական է եւ խիստ նմանություն ունի հրեական ժողովրդի հետ: «ԱՄՆ-ում ամենուրեք այդ տեսությունը քարոզելու ճանապարհով Իսրայելը ճնշում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը շարունակելու ԱՄՆ հայկական համայնքի ձգտումը, եւ այնպիսի կարծիք է ստեղծում, թե իբր Կովկասը, ինչպես նաեւ Փոքր Ասիան հայ ժողովրդի սկզբնական հայրենիքը չեն հանդիսանում եւ, վերջապես, ԱՄՆ եւ Եվրոպայի հայկական ու հրեական սփյուռքերի զանգվածային ձուլման ճանապարհով փորձում է հսկողություն հաստատել հայկական համայնքի ազդեցիկ կապիտալի հանդեպ»,- գտնում է փորձագետը:
Հոդվածում ընդգծվում է, որ Եվրոպայի հայության «հրեականացման» նախագիծը մշակվել է թուրք-հրեական պատմաբանների եւ հոգեբանների կողմից 1930-ական թթ.: «Այդ առումով Թուրքիայի հիմնական խնդիրը 1915թ. իրադարձությունների եւ Արեւելյան Հայաստանում եղած հայրենիքի մասին պատմական եւ գենետիկական հիշողություններ ունեցող հայության մնացորդների եթե ոչ ֆիզիկական, ապա բարոյա-հոգեբանական ոչնչացումն էր: Գերմանիայում եւ Լեհաստանում հայերի հրեական ծագման ակտիվ քարոզչությամբ էին զբաղվում թուրքամետ կազմակերպություններն ու պաշտոնյաները, իսկ Բալկաններում եւ Ֆրանսիայում՝ հրեական ակտիվիստներն ու հասարակական գործիչները: Տարօրինակ է այն փաստը, որ հայ գիտական շրջանակները մինչ օրս չեն գիտակցում ԱՄՆ եւ Եվրոպայի հայկական շրջանակներում քարոզվող կեղծ տեսության վտանգը, մինչդեռ այն այսօր արդեն իր բացասական պտուղներն է տալիս: Առավել վտանգավոր երեւույթ կարելի է համարել աշխարհաքաղաքացիական եւ բացահայտ հրեամետ տրամադրությունների ակտիվությունը բուն Հայաստանի հասարակությունում, որը լրացվում է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բարեկամական եւ եղբայրական փոխհարաբերություններ ստեղծելու զգալի, մեծ մասամբ երիտասարդական զանգվածների ձգտումով՝ դրան հաղորդելով ազգային նույնություն եւ հայկական պետականության ու ազգի երբեմնի հզորությունն ու մեծությունը վերականգնելու ազգային ձգտումները: Այլ խոսքով, Հայաստանում հրեական ակտիվությունը ամբողջապես լուծում է հայկական համայնքում առկա թուրք-ադրբեջանական խնդիրները»,- գրում է Էդուարդ Աբրամյանը:
Thursday, December 04, 2008
Times Are a Changing!

Back in 1929 Financial Crash it was said that some Wall Street Stockbrokers and Bankers JUMPED from their office windows and committed suicide when confronted with the news of their firms and clients financial ruin . . . Many people were said to almost feel a little sorry for them . . . . . .
In 2008 the attitude has changed somewhat.
Thursday, November 20, 2008
ԽՈՐԵՆԱՑՈՒ 5-ՐԴ ԴԱՐԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՈՒՄ ԱԼԲԵՐՏ ՄՈՒՇԵՂՅԱՆԻ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՄԲ

«Թեպետեւ ածու ենք փոքր եւ թվով հույժ սահմանափակ, բայց բազումք քաջագործություններ կան կատարված եւ մեր աշխարհում՝ արժանի գրով հիշատակվելու», հայ պատմագրության հայր Մովսես Խորենացու այս խոսքը դարեր շարունակ իմաստուն մի ձեւակերպում է դարձել մեր արժեքների գնահատման: Իր «Հայոց պատմություն» աշխատությունն էլ, անշուշտ, գրով հիշատակվելու արժանի գործերի շարքում է:
Հայագիտության մեջ Խորենացու «Հայոց պատմությունը» ընդունված է համարել հայ պատմագրության հիմքը՝ թվագրվող 5-րդ դարի երկրորդ կեսով: Միջազգային գիտական շրջանակներում, սակայն, XVIII-XIX դարերից սկսած հակասական տեսակետներ են ծավալվում, որոնցից մի քանիսը փորձում է Մ. Խորենացու դարաշրջանը տեղափոխել 8-9-րդ դարեր՝ միաժամանակ «Հայոց պատմության» քերթության հեղինակումն անանուն մի գրչի վերագրելով: Այս տեսակետները վարակել են ոչ միայն օտար, այլեւ նույնիսկ հայ այնպիսի նշանավոր պատմաբանների, ինչպիսիք Նիկողայոս Ադոնցը եւ Հակոբ Մանանդյանն են: Մովսես Խորենացուն 8-9-րդ դարերին վերագրող տեսակետները, սակայն, զուտ գիտականությունից դուրս, քաղաքական ենթատեքստ ունեն՝ կապված աշխարհատարածքային այս շրջանում հայ էթնոսի բնիկ եւ եկվոր լինելու խնդրի հետ՝ վերջինիս պարագայում, ի վնաս հայ ժողովրդի, քաղաքական որոշ ուժերի շահարկման հնարավորություններ տալով:
Հայագիտության ոլորտում կարեւոր ներդրում եւ ձեռքբերում է գրականության ինստիտուտի աշխատակից, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանի «Մովսես Խորենացու դարը» մենագրության հրապարակումը: Գիրքը տպագրվել է պետական պատվերով, պետհամալսարանի հրատարակչության տպարանում, 2007 թվականին:
Սույն աշխատությունն աղբյուրագիտական ճշգրիտ նյութի հիմնավորումով, պատմագրությանը մինչ այսօր անհայտ մի շարք փաստերի բացահայտումներով, անվանումների, տեղանունների, պատմական անցքերի ճշգրտումներով համակողմանի, խորքային քննության է ենթարկում հիշյալ խնդիրները եւ հիմնավորապես հերքում Մովսես Խորենացուն 8-9-րդ դարերին վերագրող վարկածները: Ինչպես գրքի շնորհանդեսին ելույթ ունեցողներն ասացին, աշխատասիրությունը կատարված է գիտական սկզբունքային անաչառությամբ եւ բարեխղճությամբ, տեսակետները ձեւավորելով սկզբնաղբյուրային նյութի վրա, որ ընդգրկում է հունահռոմեական, ասորական աղբյուրներ, ուրարտական, արամեական եւ սասանյան արձանագրություններ, պահլավական գրական հուշարձաններ:
Ալբերտ Մուշեղյանը նշեց, որ Խորենացին իր սեփական ծննդոց գիրքը վերստեղծեց 5-րդ դարի քրիստոնյայի համար անհավատալի հանդգնությամբ: Գիրքը, ասաց նա, սեղանին դրված թվում է համր, բայց երբ կարդում ես, էջերն աղաղակում են ճշմարտության, արդարության մասին: Այդ ճշմարտության ճիչը վեր բարձրացնողը գիտական աշխարհի մերօրյա նվիրյալ է, բազմավաստակ բանասեր, պատմաբան, թարգմանիչ: Վաղ հասակում պատահական դիպվածից տեսողությունը կորցրած ապագա գիտնականին բնությունը շռայլորեն փոխհատուցեց: Այսօրվա մեր լավագույն հայագետներից մեկն է նա, որ զբաղվում է պատմագրության, աղբյուրագիտության, բնագրագիտության ուսումնասիրությամբ, մի քանի գրքերի հեղինակ է («Ավետիք Իսահակյանի վաղ տարիները», «Ճանապարհ առանց տունդարձի»), գերմաներենի հրաշալի գիտակ, գերմանական դասական փիլիսոփայության ուսումնասիրող, Հայնեի, Գյոթեի եւ գերմանացի այլ հեղինակների թարգմանիչ:
Գրողների միության դահլիճում կազմակերպված հանդիպումը «Մովսես Խորենացու դարը» գրքի առիթով Ալբերտ Մուշեղյանի գիտական գործունեության գնահատանքի տուրք էր: Գրականության ինստիտուտի տնօրեն Ավիկ Իսահակյանն Ալբերտ Մուշեղյանի գործունեությունը սխրանք համարեց, հոգեկան արիություն: «Որ մարդն է իր ճակատագրի տերը, Ալբերտ Մուշեղյանը հաստատեց իր ապրած կյանքով, գրական ընտանիքում գիտնականի իր կերպարը դարձնելով օրինակելի»: Նա տեղեկացրեց, որ «Մովսես Խորենացու դարը» մենագրությունը հետաքրքրություն է առաջացրել հատկապես Մ. Նահանգների գիտական շրջանակներում եւ տպագրվել այնտեղ, պատրաստվում է գրքի հրատարակությունը նաեւ Իրանում:
Լեւոն Անանյանը անդրադարձավ հեղինակի՝ կեղծ տեսությունները հերքող համոզիչ փաստարկներին եւ ի գնահատումն գիտնականի գործունեության, պարգեւատրեց նրան «Գրական վաստակի համար» մեդալով:
Մենագրության վերաբերյալ ընդարձակ մեկնաբանություններով, մասնագիտական վերլուծություններով հանդես եկան պատմական գիտությունների դոկտոր Էդվարդ Դանիելյանը եւ բանասիրական գիտությունների դոկտոր Աելիտա Դոլուխանյանը:
Միջազգային գիտական շրջանակներում, մասնավորապես արեւելագիտության մեջ գրքի մեծ հետաքրքրություն առաջացնող հանգամանքից ելնելով՝ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանն առաջարկեց երկի օտար լեզուների թարգմանություն:
Շրջանառվող հարցի քաղաքական բնույթը հաստատեց քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը՝ վկայակոչելով նշանավոր «Բրիտանիկա» հանրագիտարանի (1994-1999, 2004 թթ. հրատարակություններ) Մովսես Խորենացու մասին հիշատակությունը: Որտեղ Խորենացին ներկայացված է որպես հայ գրականության հայր, ավանդաբար ընդունվող հինգերորդ, բայց ընդհուպ 9-րդ դար թվագրվող: Որեւէ փաստ նրա կյանքից հայտնի չէ, ասվում է այնտեղ, բացի ինքնակենսագրական կասկածելի առաջարկից: Երկն արժեքավոր սկզբնաղբյուր է նախաքրիստոնեական վաղ շրջանի կրոնական ավանդույթների մասին: Արմեն Այվազյանն ուշադրություն հրավիրեց վերջին (ընդգծված) արտահայտությանը՝ որպես տիրապետող կարծիքի: Ըստ այսու, կարեւորելով Ա. Մուշեղյանի մենագրության արժեքը, նա անհրաժեշտ գտավ հատկապես ճշգրիտ անգլերենով գրքի ներկայացումը, առաջարկելով նաեւ գրականության ինստիտուտին նախաձեռնել Ալբերտ Մուշեղյանի մասին ֆիլմի նկարահանում, ինչպես նաեւ պատրաստել նրա գործի երիտասարդ շարունակողներ:
Ակադեմիկոս Սեն Արեւշատյանն ընդգծեց ուսումնասիրության բացառիկ գիտական մոտեցումը, գրված առանց կրքերի եւ էմոցիաների: Ինքը փորձել է խոցելի, հակառակորդների համար շահեկան կետեր գտնել, բայց այդպիսիք չկան, որով էլ «Խորենացու ամենաթունդ հակառակորդներն անգամ պիտի համոզվեն, որ նա 5-րդ դարի 2-րդ կեսի պատմիչ է»:
Արեւելագետ Ալեքսան Հակոբյանը կարեւորեց հեղինակի բնագրագիտական իմացությամբ կատարած բարդագույն աշխատանքը՝ իրանական, հունական եւ մյուս աղբյուրների համեմատությամբ:
Ավարտին գրքի հեղինակը կրկին անդրադարձավ քննարկվող նյութին՝ շնորհակալությամբ բոլոր աջակիցներին, գրակարդացներին, իր հանգուցյալ կնոջը, օրվա բանախոսներին, իրեն գնահատող-մեծարողներին՝ վերագրելով դա հարգանաց տուրք մեր մեծ քերթողահորը:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Subscribe to:
Posts (Atom)